News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուելսի կղզիներից մեկի բնակիչները որոշել են արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի տարեդարձը նշել գեյ-շքերթով:

Անգլսի կղզում այդ միջոցառումը ավանդական է եւ ամենամյա, բայց այս տարի կազմակերպիչները որոշել են փոխել ամսաթիվը, որպեսզի այդպիսի յուրահատուկ կերպով շնորհավորեն միապետության դեմքերին:

«Մեզ թվում է, որ դա կնպաստի ռոմանտիկ մթնոլորտի ստեղծմանը»,- The Daily Telegraph-ին հայտնել է տոնակատարության կազմակերպիչներից մեկը: Նա ընդգծել է, որ հյուրերի շարքում սովորաբար լինում են շատ հետերոսեքսուալներ, այդ թվում ֆուտբոլային թիմ: Նախատեսվում է, որ այս անգամվա գեյ-կառնավալին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ, հաղորդում է Lenta.ru-ն:

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսնացել են 2011-ի ապրիլի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ