News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական հայտնի պարբերականներում հայտնվել է մի հրապարակում, որի թեման Հայաստանի եւ Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ Թուրքիայի անհանգստությունն է։

Հրապարակման մեջ նշվում է, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես անկախ պետություն ճանաչել տալու համար Խաղաղ օվկիանոսում գտնվող փոքր կղզի-պետության հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։

«Անկարան հետեւում է Հայաստանի եւ Տուվալուի միջեւ սկսված մերձեցմանը, քանի որ Տուվալուն Ռուսաստանի աջակցությամբ Վրաստանից անջատված Աբխազիան եւ Հարավային Օսեթիան անկախ ճանաչեց։ Հայաստանը փորձելու է համոզել Տուվալուին՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը։  Հակառակ դեպքում, Հայաստանի ինչի՞ն էր պետք դիվանագիտական հարաբերություններ հաստատել 15 հազար կմ հեռավորության վրա գտնվող եւ 12 հազար բնակչություն ունեցող պետության հետ»,-նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաեւ, թե Անկարան այս փորձում է հասկանալ, թե այս գործընթացի հետեւում Ռուսաստանը կա՞, թե՞ ոչ։

Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան 2012-ի մարտի 16-ին ստորագրել են Հայաստանի ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Տպել
Ամենաշատ