News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների  համատեքստում 2012 թ. ապրիլ ամսին Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին եւ գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ:

Դրանց թվում են.

Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում կբացվի «Տառարվեստ եւ պատկերի հրաշքը. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատություններում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաեւ ցուցանմուշներ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարանից,  Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:

Ապրիլի 17-ին Կոպենհագենի «Black Diamond» թագավորական գրադարանում կբացվի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Դանիայում ՀՀ դեսպանությունը եւ Կոպենհագենի թագավորական գրադարանը: Ցուցահանդեսին կներկայացվեն Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող հայատառ եւ Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրությունը կհարստացվի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուից եւս: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի համերգային ծրագիր:

Ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ` կբացվի «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդեսը:

Տպել
Ամենաշատ