Մարտի 25-ին տեղի է ունեցել «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի անդամ կուսակցությունների եւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը, որը վարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դաշինքի նիստում քննարկվել է ընտրական շտաբի ձեւավորման հարցը: Որոշում է կայացվել այն ձեւավորել կենտրոնական գրասենյակի հիմքի վրա, ինչպես նաեւ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից առաջարկներ ներկայացնել շտաբի համալրման վերաբերյալ:
Նիստում ներկայացվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ընտրական ծրագրի նախագիծը, որն ընդունվել է որպես հիմք, հետագա լրամշակման համար:
Անդրադարձ է եղել քարոզարշավին առնչվող խնդիրներին: