News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարտի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:  Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից, որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Մարտի 25-ի, ժամը 19.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ