News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հանրային տրանսպորտը 2013 թվականից կարող է լիովին անվճար լինել: Մարտի 25-ին կայացած հանրաքվեին առաջարկի օգտին արտահայտվել են ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 75,5 տոկոսը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հարցմանը ամսնակցել էին 68 հազար 59 քաղաքացիներ, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 20 տոկոսը:

Անվճար երթեւեկության անցնելու նպատակն է վերջ դնել խցանումներին եւ նվազեցնել պատահարների թիվը, պահպանել ճանապարհների ծածկույթը, ընդլայնել կարիքավոր ընտանիքների հնարավորությունները: Իշխանությունների տվյալներով, տրանսպորտի վճարի հանումը թույլ կտա չորս հոգանոց ընտանիքին տարեկան տնտեսել 600 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ