News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ձերբակալել է Կիեւի շրջանի Իրպենի 38-ամյա բնակչի` Հայաստանի քաղաքացի, Երեւանի  49-ամյա բնակչին ծեծելու կասկածանքով, որն արդյունքում մահացել էր, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստին»:

Այդ մասին հայտնել է Կիեւի շրջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Նիկոլայ Ժուկովիչը:

Նրա խոսքով` մարտի 23-ի լույս 24-ի գիշերը իրպենյան հանրակացարանում ուկրաինացու եւ հայի միջեւ, որոնք միասին ոգելից խմիչք են օգտագործել, տեղի է ունեցել վեճ եւ ծեծկռտուք:

«Նրանք կռվել են, իրար ծեծել են միայն բռունցքներով, այլ առարկաներ չեն կիրառվել: Երեւանի քաղաքացին վատ է զգացել, շտապօգնություն են կանչել»,- նշել է Ժուկովիչը:

Հիվանդանոցում հայը մահացել է արյան բարձր ճնշման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ