News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սենեգալում մարտի 26-ին, Երեւանի ժամանակով ժամը 1-ին ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախնական տվյալների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Դիտորդները նշում են, որ քվեարկությունը հանգիստ է անցել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սենեգալում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: Ննախագահի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Աբդուլա Վադը եւ նախկին վարչապետ, ընդդիմության թեկնածու Մակի Սելը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 26 -ին: Այդ ժամանակ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14  թեկնածու:

Նշենք, որ գործող նախագահ Աբդուլա Վադն առաջադրվում է երրորդ անգամ անընդմեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ