News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայտնի կինոռեժիսոր Ջեյմ Քեմերոնը Մարիանյան իջվածքի հատակը սուզվելուց հետո բարեհաջող դուրս է եկել օվկիանոսի մակերեւույթ:

Ռեժիսորը սուզումն իրականացրել է Deepsea Challenge եզակի սարքավորումներով, որոնք ստեղծվել են Ավստրալիայում նրա պատվերով:

Ինչպես Associated Press-ին հղում անելով  հաղորդում է Lenta.ru-ն, սուզումը ռեժիսորն սկսել է  Գրինվիչի սանդղակով մարտի 25-ին` մոտավորապես  21:30-ին (մոտ 00:30-ին  երեւանյան ժամանակով` մարտի 26-ին): 1,5 ժամ անց նա հասել է  10898 մ խորության վրա գտնվող հատակին: Քեմերոնը վերցրել է կենդանի օրգանիզմների օրինակներ եւ կինոնկարահանում իրականացրել` օգտագործելով 3D-տեսախցիկներ: Սուզման ընթացքում նկարահանված կադրերը կընդգրկվեն հայտնի ռեժիսորի  փաստագրական նոր ֆիլմում: Քեմերոնի եզակի սարքավորումը մակերեւույթ է բարձրացել երեւանյան ժամանակով մոտավորապես  06:00-ին:

Քեմերոնից առաջ Մարիանյան իջվածքի հատակ սուզվել  են  միայն շվեյցարացի ինժեներ Ժակ Փիքարը եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի  նավապետ Դոն Ուոլշը: Նրանք Չելենջերի անհունում  (իջվածքի ամենախոր հատվածը) մնացել են մոտավորապես 20 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ