News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետախուզական արբանյակի կողմից արված լուսանկարների վերլուծության հիման վրա Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ հրթիռի հիմնական կորպուսին նման օբյեկտը վերջերս գնացքով հասցվել է մեկնարկային հրապարակ:  Այդ մեկնարկային հրապարակը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում` Չոլսան անցակետի Տոնչան Րիում, հայտնում է  gazeta.ru-ն` հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր մոտ ժամանակներս արբանյակ բաց թողնելու իր նպատակների մասին:

Մինչդեռ Սեուլը հայտարարել էր հյուսիսկորեական արբանյակով հրթիռը կործանելու մտադրության մասին, եթե նրա ուղեգիծն անցնի Հարավային Կորեայի տարածքով: Հայտարարությունը հնչել էր Սեուլում միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովի անցկացման նախօրեին, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը  կդառնա Հյուսիսային Կորեայի իրադրությունը, հայտնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ ելույթ էին  ունեցել ճապոնական իշխանությունները: Այստեղ նույնիսկ հետաձգել էին ծաղկող սակուրայով հիանալու տոնը` հյուսիսկորեական արբանյակի մեկնարկի վտանգով պայմանավորված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ