News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չիլիի կենտրոնական հատվածում 7.2 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով մարտի 25-ի երեկոյան (երեւանյան ժամանակով մարտի 26-ին): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Տալկա քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք, հաղորդում է Reuters-ը:

 Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ դեռեւս չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել, սակայն ափամերձ տարածքների բնակիչներին իշխանությունները հրամայել են  տեղափոխվել անվտանգ բարձունքներ:

Տալկան այն քաղաքներից է, որն ամենաշատն էր տուժել 2010 թվականի փետրվարին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժից: Այն ժամանակ 8,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհ էին դարձել ավելի քան 800 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ