News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սենեգալի գործող նախագահ 85-ամյա Աբդուլայ Վադը, որն առաջադրվել էր երրորդ ժամկետին,  ի հեճուկս երկրի Սահմանադրության, ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր պարտությունը:

Սենեգալյան լրատվամիջոցները հայտնում են, որ Վադը զանգել է 50-ամյա նախկին վարչապետ, «Դաշինք հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր եւ ստեղծող  Մակի Սելիին եւ շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ, հայտնում է  «Ռոսբալտը»:

Երկրորդ փուլի ճշգրիտ արդյունքները դեռեւս հայտնի չեն:  Առաջին փուլում, որը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին, Վադին աջակցել են քվեարկողների  34,8%-ը, իսկ Սելային`  26,6%-ը: Սենեգալի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան մարտի 27-28-ը: 

Որպեսզի տոնեն իրենց թեկնածուի հաղթանակը, Դաքարում Մակի Սելայի նախընտրական քարոզարշավի գրասենյակի առջեւ հավաքվել էին նրա հազարավոր համախոհներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ