News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը Սեուլում քննարկել են Սիրիայի իրավիճակը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը եւ ԵվրոՀՀՊ-ի հարցերը:

Սիրիայի առնչությամբ, Մեդվեդեւի խոսքով, նրանք հավանություն են տվել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությանը եւ պայմանավորվել են նրան համակողմանի աջակցություն ցույց տալ:

«Մենք ԱՄՆ-ի նախագահի հետ միասին կարծում ենք, որ դա լավ միջոց է հասնելու հանդարտեցման գոնե առաջին կետին եւ ճանապարհ հարթելու ներկայումս Սիրիայում առկա հասարակական տարբեր ուժերի հաղորդակցման համար», - լրագրողներին հայտնել է Դմիտրի Մեդվեդեւը` ափոփելով ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, ու Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն մտադիր են ԿԺԴՀ-ին ազդանշան տալ արբանյակով հրթիռն արձակելու  մտադրությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում կլինին, հաղորդում է rbc-ն:

Ռուսաստանի նախագահը երկու երկրների պատմության մեջ վերջին երեք տարին անվանել է լավագույնը եւ հայտարարել, որ ՀՀՊ-ի խնդիրը լուծելու ժամանակ դեռ կա, թեեւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն մնում են իրենց դիրքերում, հաղորդում է  «Մայակ» ռադիոն:

Նախագահ Օբաման Դմիտրի Մեդվեդեւից եւ Վլադիմիր Պուտինից հրավեր  է ստացել այցելել Սանկտ Պետերբուրգ: Օբաման պատասխանել է, որ իր հաջորդ այցը Ռուսաստան կարող է կայանալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2012թ. նոյեմբերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ