News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի մայրաքաղաքը պատրաստվում է Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գագաթաժողովին, որն այնտեղ տեղի կունենա ընթացիկ շաբաթ:

Մայրաքաղաքի եւ շրջակա տարածքների օդային տարածությունը փակ է լինելու մինչեւ ԱԵԼ երկրների առաջնորդների հանդիպման ավարտը: Զինված անձինք խուզարկում են քաղաքի ավտոմեքենաները, ճանապարհները փակված են հարյուրավոր հատուկ բլոկներով:

ԱԵԼ-ի նիստի հիմնական թեման Սիրիայի իրավիճակն է, բայց այն նաեւ կստուգի իրաքյան կառավարության` անվտանգություն ապահովելու եւ բռնություն թույլ չտալու ունակությունը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Միաժամանակ, Բաղդադի ծայրահեղականները փորձում են միջկրոնական հակասություններ հրահրել ԱՊԼ-ի գագաթաժողովից առաջ: Միայն մարտի 20-ին 14 պայթյունների շարքը խլեց 44 մարդու կյանք, 180-ից ավելին վիրավորվեցին:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», մարտի 25-ին ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին Բաղդադ է ժամանել հանդիպման վերջին նախապատրաստությունները համակարգելու համար:

Մեկնումից առաջ նա հայտարարել է, որ գագաթաժողովը Սիրիայի նախագահ Բաշար Ասադից հրաժարական չի պահանջի: Նա նշել է, որ ԱԵԼ-ի գագաթաժողովը  ավանդական, ամենամյա բնույթ է կրում, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

ԱԵԼ-ի 23-րդ գագաթաժողովը կկայանա մարտի 29-ին, մարտի 27-ին  Բաղդադում տեղի կունենա էկոնոմիկայի նախարարների նիստը, մարտի 28-ին` արտգործնախարարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ