News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մարտի 26-ին, ժամը 05.42-ին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի 4-րդ նրբանցքում տուն է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, եւս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Դեպքի մասին տեղյակ են պահել Ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչության տեսուչին, «1-03», «1-04» էլեկտրական ցանցի դիսպետչերներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին:

Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ (ներսում կուտակված աղբով): Տանը հայտնաբերվել է 44-ամյա Անահիտ Ասատրյանի այրված դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ