News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լուրեր են պտտվում, որ հոլիվուդյան մեգաաստղ Բրեդ Փիթը պլաստիկ վիրահատություն է կատարել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` բոլորովին վերջերս 48-ամյա դերասանը հանրության առջեւ հայտնվել է 20 տարով  երիտասարդացած:

Բրեդ Փիթը, որպես բարեգործական հիմնադրամի ղեկավար, այցելել է Նոր Օռլեանի A Night to Make It Right  միջոցառմանը, որտեղ հիմնադրամն զբաղվում է 2005թ. ջրհեղեղից ավերված բնակելի շինությունների վերականգնմամբ:

Ուշադիր ամերիկացիներն իսկույն նկատել են, որ Փիթի աչքերի շրջակայքում ահետացել են կնճիռները, դեմքը թարմացել է, մեջքը` բարակել: Ասում են, որ դա պլաստիկ վիրաբուժության արդյունք է:

Այժմ Բրեդ Փիթը նույնքան երիտասարդ տեսք ունի, որքան նրա ընտրյալը`  37-ամյա Անջելինա Ջոլին, հաղորդում է MIGnews.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ