News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթեւանի կարգավիճակ չունեցող եւ Գյումրիի խարխուլ ու խոնավ տնակներից մեկում բնակվող Ավետիսյանների 6 անձից բաղկացած  ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած «Անօթեւանների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ» տեսանյութից ընդամենը մեկ ամիս անց ուրախալի լուր է ստացվել:

«Շիրակ Կենտրոնից» հայտնում են, որ արտերկրում բնակվող անհայտ բարերարը այս ընտանիքին նորակառույց 3-սենյականոց բնակարան է նվիրել: Ավետիսյանների 11 անձից բաղակացած ընտանիքին պետությունը տարիներ առաջ հատկացրել էր երկսենյականոց բնակարան: Մի եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել էր բնակվելու նոր բնակարանում, իսկ ընտանիքի մյուս մասը 6 անձով շարունակում էր բնակվել տնակում:

Նշենք, որ տնակներում ապրող անօթեւան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 6 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթեւան 7 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթեւան ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք» խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են   վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ եւ ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ավելացնենք, որ 3 բնակարանների ու բազմաթիվ այլ օգնությունների նվիրատուներ գերադասել են մնալ անհայտ:

Տպել
Ամենաշատ