News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիական ընդդիմությունը Թուրքիայում երկօրյա հանդիպում է անցկացնում` Բաշար Ասադին տապալելու ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Հանդիպումը կազմակերպել է Սիրիայի ազգային խորհուրդը: Բանակցությունների ընթացքում ընդդիմադիրները մտադիր են ընդհանուր նպատակներ եւ մոտեցումներ մշակել, որ կկիսեին բոլոր խմբերը, հաղորդում է BBC-ն:

Մեկ օր առաջ «Սիրիական ազատ բանակի» հրամանատար նախկին գնդապետ Ռիյադ Ասադը հայտնել է ընդդիմության ռազմական խորհրդի ստեղծման մասին, որը զբաղվելու է բանակի գործողությունների ղեկավարմամբ: Այդ քայլը միտված է Բաշար Ասադի հակառակորդների միավորմանը:

Շաբաթվա վերջում Ստամբուլում պետք է կայանա մեկ այլ կազմակերպության` «Սիրայի բարեկամների» խորհրդաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ