News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը մարտի 19-24-ն ընկած ժամանակահատվածում կայացրել է 1.28 մլն.դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկել է 422.3հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 37.15 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 42 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 21.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 38.2 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 264 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Մթնոլորտի ՎԲ կողմից «Հայասի գրուպ» ՍՊ ընկերությունում համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, «Հայասի գրուպը» պատկանում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

ԿՀԹՎՆ ՎԲ կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 20.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ, ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.23 մլն.դր. գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ