News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները, մարտի 25-ի առավոտյան, ձերբակալել են «1964 թ. ծնված ոմն Դ. Մեդվեդեւին, (Արխանգելսկի բնակիչ), ով տարօրինակ հագուստ էր կրում եւ տարօրինակ պահվածք ուներ»:

Ոչ ադեկվատ պահվածքով տղամարդուն տեղափոխել են ՌԴ մայրաքաղաքի հոգեբուժարաններից մեկը:

Տղամարդը իր գլխարկի վրա լապտեր էր տեղադրել եւ հետեւում էր զբոսաշրջիկներին եւ քաղաքաբնակներին: Ականատեսների խոսքով, տղամարդն իրեն ադեկվատ չէր պահում, անհասկանալի ձայներ էր հանում եւ թափահարում էր ձեռքերը, հաղորդում է «Արգումենտի.ռու»-ն:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն չի բացառում, որ դա «Սիրո կուսակցության» Արխանգելսկի շրջանի ներկայացուցչության ղեկավարն է, ում անունը Դմիտրի Մեդվեդեւ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ