News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 25-ին, ժամը 19.15-ի ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան 47 շենքի 2-րդ մուտքում էլեկտրական վահանակ է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 19.30-ին:

Շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 18 հաշվիչ եւ մալուխներ:

Հրշեջ-փրկարարները եւ փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 14 բնակչի, որոնցից 2-ը` երեխա:

Ծխահարվել եւ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 10-ամյա Մանուշակ եւ 14-ամյա Մերի Պետրոսյանները, 30-ամյա Նինա Հակոբյանը եւ 7-ամյա Էմին Օհանյանը:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ