News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Դրսից պարտադրվող փոփոխություններն անթույլատրելի են: Այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Խոսելով առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտության մասին` պատգամավորը ընդգծել է, թե իրավիճակի լաացումը, ընտրությունները որակը պետք է լինեն հասարակության, այլ ոչ արտաքին ուժերի պահանջը: Նրա խոսքով, հակառակ դեպքում ստացվում է ուկրաինական սցենար` «նարնջագույն հեղափոխություն», արդյունքում տնտեսական անկում, ռեակցիա, ընդդիմության առաջնորդների ձերբակալություններ: Ըստ Հովհաննիսյանի, միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունները պետք է անցկացվեն երկրի հասարակության ճնշման տակ:

«Դրսից ճնշումն անվճար չի լինում, եւ գինը կարող է այնպիսին լինել, որ հասարակությունը չհամաձայնի: Եթե փոփոխություններ ենք ուզում, պետք է հույսը մեզ վրա դնենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Համեմատելով նախընտրական իրավիճակը 2007թ. եւ եւ հիմա, պատգամավորն ասել է, որ այժմ ակնկալիքներն ավելի շատ են, կա ինտրիգ, մեկի համար դա արտաքին ճնշումն է, մյուսի համար` ներիշխանական հակասությունները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ