News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ 47 հազ. անձի արդեն վճարվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրած ավանդների դիմաց փոխհատուցումները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` առաջին փուլում փոխհատուցման ենթակա է մոտ 62 հազ. անձ. նրանք 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներն են:

Ա. Ասատրյանի կանխատեսմամբ` մինչեւ 2014 թ. կեսերը առաջին փուլը կավարտվի, ելնելով այն իրողությունից, որ ամսական 1000-1100 մարդ փոխհատուցում է ստանում:

Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեում 1.6 մլրդ դրամ է հատկացվել ավանդների փոխհատուցման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ