News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Թուրքական հեռուստաընկերություններով ցուցադրված Bioman շամպունի գովազդը, որտեղ ներկայացվում է Ադոլֆ Հիտլերի իրական ելույթներից մի հատված, խիստ արձագանք է գտել Թուրքիայում, մասնավորապես՝ լրատվամիջոցներում։

Թուրքական Hurriyet-ի վելուծաբան Ֆաթիհ Չեքիրգեն այս գովազդի հետ կապված գրել է. «Շամպունի գովազդ են պատրաստել ու բոլոր հեռուստաընկերություններով ցուցադրում են։ Գովազդում Հիտլերը փրփրած բղավում է. «Եթե կանացի հագուստ չես հագնում, կանացի շամպուն էլ մի օգտագործի։ Արդեն տղամարդու 100 տոկոսանոց  Bioman շամպունը կա»։ Մարդ չգիտի՝ կնոջն ստորացնելու փորձին արձագանքի, թե պատմության ամենամեծ ֆաշիստին իսկական տղամարդ ներկայացնելուն։ Այդ շամպունը մազերը կմաքրի, իսկ հասարակության մեջ այդ գովազդի ստեղծած բարկությունն ո՞վ է մաքրելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ