News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 26-ի առավոտյան նամակ է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որտեղ մատնանշում է, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում կեսից ավելին  բացակայել է, ինչը ենթադրում է, որ նա պետք է զրկվեր մանդատից: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսում նշեց ինքը` Նիկոլ Փաշինյանը, ով թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի հետ առաջադրել է իր թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը պահանջել է իրեն ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սամվել Ալեքսանյանի բացակայությունները հարգելի են համարվել: Նա նաեւ նկատեց, որ հասարակությանը պետք է հստակ տեղեկություններ հաղորդվի, թե ինչու նրան չեն զրկել մանդատից:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, եթե ԱԺ-ից բացակայող պատգամավորներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք հնգամյա բուժման կարիք են զգում, ուրեմն հանրությունը պետք է տեղյակ լինի դրանից: ՀԱԿ անդամը նշեց, որ իր գրության մեջ նշել է Սամվել Ալեքսանյանի անունը, բայց ընդգծեց, որ նրա կարգավիճակում գտնվող մյուս պատգամավորների անունները եւս պետք  բարձրաձայնվեն:

Փաշինյանն ասաց, որ ինքը գիտի երկու պատգամավորի, ովքեր բացակայել են ԱԺ նիստերի 75 տոկոսից, հայտարությամբ հանդես չեն եկել, բայց ՀՀԿ-ն նրանց առաջադրել է, հավելելով, որ դա համարում է  անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատամբ: «ՀՀԿ-ն խնդիր է դրել իր առաջ, ոչ միայն չբարձրացնել, այլեւ պլենտուսից էլ ցածր իջեցնել իր վարկանիշը»,-ասաց նա, հավելելով, որ իր մատնանշած երկու պատգամավորներն են գործարարներ Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ