Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանը քրդական Özgür Gündem թերթի նկատմամբ մեկ ամսով փակման որոշում է կայացրել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատարան թերթի փակման որոշման մեջ նշել է, թե թերթում լրատվության, մեկնաբանության եւ լուսանկարների միջոցով ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) քարոզն է իրականացվել։
Քրդական թերթի նկատմամբ դատարանի որոշումը խիստ արձագանք է գտել ինչպես քուրդ գործիչների այնպես էլ առաջադեմ թուրք լրագրողների շրջանակներում։