News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական ավիացիոն իշխանություններն, այսօր` մարտի 26-ին,  միակողմանի կարգով արգելել են բելառուսական ավիափոխադրողներին թռիչքներ կատարել Մոսկվա: «Բելավիա» ավիաընկերությունը վաղ առավոտյան ծանուցում է ստացել, որ Մոսկվա կատարվող թռիչքների թույլտվությունն անվավեր է ճանաչվել:  Ի պատասխան Բելառուսը հետ է կանչել Մինսկ կատարվող թռիչքների թույլտվությունը  բոլոր ռուսական փոխադրողներից:

Ավելի ուշ  Մինսկի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցման արգելքը հանվել էր մինչեւ մարտի 29-ը: Այդ օրը նախատեսված են բանակցություններ այդ հարցով:   Համապատասխան ձեւով  է արձագանքել նաեւ բելառուսական կողմը , հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Վեճի պատճառն այն է, ինչպես հայտնել են  Բելառուսի  տրանսպորտի նախարարությունում, որ ռուսական կողմն ուզում է ունենալ կոմերցիոն առավելություն իր ավիաընկերությունների համար, այսինքն թույլտվություն ստանալ Մինսկ կատարվող թռիչքների մեծ քանակության համար: 

Դա  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին  հաղորդել են նաեւ Մոսկվայի աղբյուրները: Մասնավորապես, ըստ նրանց,  բելառուսական ավիաիշխանությունները ռուսական «Աերոֆլոտի» հետ չեն համաձայնեցրել  երրորդ ամենօրյա չվերթի իրականացումը: 

Ռուսաստանից Բելառուս են թռչում «Աերոֆլոտ` ռուսական ավիաուղիներ», «Սիբիր» (S7 Airlines) եւ«Յուտեյր», ինչպես նաեւ «Տրանսաերոն»,  որը թռչում է «Բելավիա» բելառուսական ավիաընկերության համաձայնությամբ եւ նրա ինքնաթիռներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ