News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները կքվեարկեն Հայ ազգային կոնգրեսի օգտին, որովհետեւ վերջինս վերջին 5 տարում սկզբունքային եւ ինքնազոհողություններով լի ճանապարհ է անցել եւ այդ ճանապարհին հավատարիմ է մնացել Հայաստանին եւ նրա քաղաքացիներին: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրողն իր քվեն պետք է տա ՀԱԿ-ին:

Բացի այդ, ըստ նրա, ՀԱԿ-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքերին եւ այսօր էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացնում է Հայաստանի մի այնպիսի մոդել, որտեղ մարդիկ կապրեն եւ ոչ թե կթողնեն ու կհեռանան:

Հարցին, թե ինչ պատճառներով հայ ընտրողը չի քվեարկի Հայ ազգային կոնգրեսին, Փաշինյանն արձագանքեց.  «Ես այդպիսի պատճառ չեմ տեսնում»:

Տպել
Ամենաշատ