News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքում  չսահմանված վայրերում աղբը թափվում է հատկապես կիրակի օրերին: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, պահանջելով  ուշադիր լինել ու խստիվ պատասխանատվության ենթարկել կարգազանցներին:

Նրա տեղեկացմամբ, նախորդ շաբաթ մրցույթներ են անցկացվել՝ բարձրահարկերի աղբամուղների նորոգման, փողոցների նշագծման, կանաչ տարածքների սպասարկման ու  ճանապարհային նշանների սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների ընտրության համար:

Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետը նշել է, որ անցյալ շաբաթ վնասազերծվել է 12 թափառող կենդանի, նորերով են փոխարինվել գիշերային լուսավորության 43 լամպեր, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում  կրծողների դեմ:

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, կապված Դարպաս համայնքում գոյացած աղբի հետ, քաղաքապետի տեղակալը նշեց, որ դա Վանաձորի վարչական տարածքից դուրս է, եւ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի Դարպասի գյուղապետարանը: «Այլ հարց է, թե որտեղից եւ ում կողմից է տեղափոխվում  այդտեղ աղբը. դա հարկավոր է ճշտել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ