News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը որեւէ բարդույթ չունի, որ հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականում: Այդ մասին, այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Հովհաննես Սահակյանը: «Որեւէ բարդույթ չունեմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իմ տեղի հետ կապված, ես  այսուհետ էլ շարունակելու եմ մեր նախագահի կողքին կանգնած մնա»,- ասաց նա:

Նրա խոսքով` ՀՀԿ ցուցակը բավական լայն է, ընդգրկուն, եւ, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի ցուցակների, դրանում ներգրավված են բավական թվով նոր մարդիկ:

«Մեր ցուցակը բավական լուրջ քննարկումների արդյունք է, հնաբնակ հանրապետականների մոտ ցուցակում նրանց ընդգրկվածության առումով դժգոհություններ չկան: Ներկայացված են նաեւ ԱԺ-ի պատգամավորները , նաեւ մեր կառավարությունն իր ամբողջ թիմով»,-ասաց նա:

Ըստ Սահակյանի` ՀՀԿ-ն քաջ գիտակցում է, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին առաջիկա խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումը խիստ կարեւոր է: « Մեր քաղաքական ուժը կարճաժամկետ ծրագրեր ունեցող ուժ չէ: Եթե կարողանանք այս ընտրություններին հնչեցրած տեսակետներն իրականացնել, ապա նախագահական ընտրությունների մեկնարկը կարող է լինել բարենպաստ»,- ընդգծեց Սահակյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ