News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասում առաջիկայում հիմնվելու է Մարդու իրավքունքներին նվիրված այգի: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանն ասաց, որ ընտրվել է Տարոն 4 թաղամասը, քանի որ այն ծայրամասային է ու տեղի բնակիչները զրկված են զվարճանքի ու ժամանցի վայրերից, հետեւաբար, այգին կծառայի իր նպատակին:

Արմինե Սադիկյանի փոխանցմամբ, այգին բաղկացած է լինելու մի քանի մասերից, մասնավորապես, խաղահրապարակ` առանձնացված  երեխաների եւ մեծահասակների համար, նախատեսվում է նաեւ կառուցել ամֆիթատրոն, որը կծառայի տարբեր միջոցառումներ իրականացնելու ժամանակ: Այգում կառուցվելու է նաեւ սրճարան, իսկ ստացված հասույթը ծախսվելու է այգու բարեկարգման համար:

«Կլինեն նստարաններ, տարբեր տեսակի ծառեր, ուզում ենք, որ այգում գտնվող յուրաքանչյուր առարկա  հիշեցնի մարդու իրավունքները, օրինակ մի նստարանը կկոչվի կյանքի իրավունքի նստարան  եւ ալն»,-ասաց նա: Արմինե Սադիկյանի խոսքով, աշխատանքների սկսելը կախված է ֆինանսական միջոցների առկայությունից, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը գրասենյակի կողմից ագու տարածքում կատարվել են մաքրման եւ ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաեւ հանդիպում-քննարկումներ թաղամասի բնակիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ