News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, գործարար Սամվել Ալեքսանյանն իր մրցակից, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի` հեռուստաբանավեճի հրավերին կպատասխանի, երբ վերադառնա Դուբայից, որտեղ հիմա հանգստանում է: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Երբ վերադառնամ, կորոշեմ արժի իր հետ, թե` չարժի: Բայց մինչեւ վերադառնալս կարող ա ինքն էլ հանի իր թեկնածությունը, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը, կարող է ինքն էլ չդիմանա մրցակցությանը եւ հանի»,- տեսակետ հայտնեց Սամվել Ալեքսանյանը, հավելելով, որ մեկ շաբաթից արդեն Հայաստանում կլինի:

Հիշեցենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 26-ին, իր հիմնական մրցակից, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործարար Սամվել Ալեքսանյանին հրավիրել է հեռուստաբանավեճի: Այս մասին նա նշել է այսօր ասուլիսի ժամանակ, հավելելով, որ դա կլինի վերջին շրջանում ամենամեծ վարկանիշ ունեցող հաղորդումը: Նա խոստացել է, որ իրենց ընտրատարածքում շատ բուռն պայքար է ծավալվելու:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն ասում է, թե  Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ: Իսկ, եթե բիզնեսմեն չէ ուրեմն, ըստ Փաշինյանի, նա քաղաքական գործիչ է, հետեւաբար ինքը Սամվել Ալեքսանյանին հրավիրում է հեռուստաբանավեճի` ցանկացած ֆորմատով, որ ցույց տան, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Սամվել Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ