News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երեւանբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Այս մասին նշվել է քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առողջապահության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ  ստացիոնար բուժում են ստանում 72 կին, եւս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին էլ արդեն վիրահատված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ