News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ պետք է կրճատվի եւ հասցվի 1200-1300-ի: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավելելով, որ զուգահեռաբար դրանք պետք է փոխարինվեն մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով:

Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքին`շինարարության  եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ըստ անհրաժեշտության այդ աշխատանքները շարունակվում են, իսկ արդեն այսօրվանից մեկնարկում են ասֆալտապատման հիմնական աշխատանքները:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում ոչ միայն վերահսկողության եւ շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաեւ վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից: Այս հարցում կապալառու կազմակերպություններից մեր պահանջը հստակ է. սահմանված ժամկետում ապահովել որակյալ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել հետեւողական աշխատանք տանել հնարավոր թերացումները բացառելու ուղղությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման աշխատանքների որակը եւ ներկայացնել կատարող կազմակերպությունների ցանկը: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ աշխատանքները անորակ եւ թերի կատարած կազմակերպություններին պարտադրել իրենց միջոցերով վերացնել թերությունները:

Տպել
Ամենաշատ