News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում շարունակվում է  Դոլգոպրուդնի քաղաքի 33-ամյա բնակիչ Վլադիմիր Շմոյլովի մահվան գործը` Մոսկվայում նախորդ տարվա օգոստոսին մի խումբ հայերի եւ ադրբեջանցիների  հետ կռվից հետո:  Կռվի մասնակիցները «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են, որ իրենք ստիպված են եղել պաշտպանվել Շմոյլովի ագրեսիվությունից, որն ինքն է հարձակվել իրենց վրա` «Զզվեցրել են խաչիկները» բղավելով:

Վլադիմիր Շմոյլովը 2011 թվականի օգոստոսի 23-ի ուշ երեկոյան ավտոբուսի կանգառում վիճել էր 10 մարդուց բաղկացած կովկասցիների խմբի հետ: Պատահական վկաները պատմել են, որ իբր տղամարդը միջամտել է աղջկա համար, որի նկատմամբ կովկասցիները ոտնձգություններ են իրենց թույլ տվել, եւ նրանց նկատողություն է արել:

Կռիվ է սկսվել,  Վլադիմիր Շմոյլովը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը: Կռվի մասնակիցներին ձերբակալել է ոստիկանությունը: Փորձագիտությունը  հաստատել է, որ տղամարդը մահացել էր գլխուղեղի  անոթների պայթյունից,  այլ ոչ թե կռվի հետեւանքներից:

Վլադիմիր Շմոյլովի  գործով մեղարյալները ոչ մի պատիժ չեն կրել:  Դեռահասների մեծ մասը հայեր են, երկուսը` ադրբեջանցի: Բոլոր նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են:

Ըստ նրանց` Վլադիմիրն իբր «վատ աչքով է նայել իրենց»: Մյուս կովկասցին հայտնել է, որ Շմոյլովը հարբած է եղել: Արմեն անունով կռվի մասնակիցը, որն այն ժամանակ 14 տարեկան է եղել, ասել է.  «Տղամարդը հանկարծ մոտեցավ ինձ, բռնեց ձեռքերով դեմքս եւ ծնկով հարվածեց փորիս: Ընդ որում նա գոռաց. «Զզվեցրել են խաչիկները: Գրողի ծոցը գնացեք»:

Դեռահասների հարազատները վստահեցնում են, որ  նրանք բոլորը հանգիստ եւ ամաչկոտ են, սակայն ուսումնասիրելով երեխաների սոցիալական ցանցերի էջերը,  թերթը դրանում  կասկածել է: Մի դեռահասի կարգավիճակում էլ  սարսափեցնող  կոչ է եղել.  «Հանուն ընկերոջ սպանել: Հանուն աղջկա մորթել: Հանուն եղբոր կրակել: Հանուն մոր պատժել»:

Մահացած Շմոյլովի հարազատները  համաձայն չեն  հետաքննության  վարկածին, ըստ որի մահվան պատճառը կռվի հետեւանքով գլխուղեղի անոթների վնասվածքը չի եղել: Նրանք հավատացնում են, որ երբ նրանք վերջապես տեսել են մարմինը, Վոլոդի դեմքին հաստ շերտով գրիմ է եղել:

Նագաթինյան Զաթոն շրջանում անմիջապես ողբերգությունից հետո լուրեր են տարածվել, որ կռվի մասնակիցները ոստիկաններից ազատվել են 800 հազար ռուբլով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ