News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ի հայտ են եկել «թուլուզյան հրաձիգի»` Մոհամեդ Մերայի բազմաթիվ անվանակիցներ, ովքեր այժմ ենթարկվում են հետապնդման եւ սպառնալիքների: Բանն այն է, որ Մերայի ազգանունը Ֆրանսիայում ալժիրցիների ամենատարածված ազգանունն է:

«Իմ անունը Մոհամեդ Մերա է, եւ իմ կյանքը իսկական դժոխքի է վերածվել»,-ասել է հրաձիգի անվանակիցներից մեկը, ով ապրում է Լիոնում:

«Թուլուզյան հրաձիգի» անվանակիցներին սկսել են զանգել եւ Facebook-ում սպառնալից հաղորդագրություններ ուղարկել, գրում է The Local թերթը:

«Դա խելահեղություն է: Մարդիկ հրապարակել են իմ լուսանկարները ինտերնետում, ասում են, որ ես` նրա ուղղակի պատճենն են:

Բայց մենք ընդամենը նույն տարիքի ենք եւ Ալժիրից ենք: Դրա հիման վրա մարդիկ որոշել են եզրակացություններ անել»,-մեջբերում է Մոհամեդ Մերայի խոսքը Ouest թերթը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

Հիշեցնենք, որ «թուլուզյան հրաձիգը»` Մոհամեդ Մերան, մեղադրվում է Թուլուզում հրեական դպրոցի վրա հարձակվելու եւ զինծառայողների սպանության մեջ, նրան չեզոքացրել են հատուկ գործողության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ