News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվող «Մեծ հետապնդում» հաղորդաշարի մարտի 25-ի ցուցադրությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

TRT Haber հեռուստաալիքով ցուցադրված հաղորդումը նվիրված է եղել հետախուզությանն ու հետախուզական տեխնոլոգիաներին։ Լուրջ թեմաների շուրջ ուսումնասիրություններ իրականացնող հաղորդման հեղինակները հետախուզության մասին խոսելու ժամանակ հեռուստադիտողին ներկայացրել են, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վաչությունում եւ իսրայելական «Մոսսադ»-ի հետախուզության ոլորտում աշխատում են ջիների հետ։

«Սակայն հետախուզական ծառայությունների մեջ ջիների հետ աշխատելու հարցում ամենափորձառու կառույցը ռուսական ԿԳԲ-ն է։ Հայտնի է, որ ռուսները սուզանավերով կարողանում են ջիների օգնությամբ հետախուզական տվյալներ ստանալ»,-նշվել է հաղորդման մեջ։

Հաղոդումը պատրաստողները չեն բավարարվել ԿԳԲ-ի եւ ջիների համագործակցության մասին տեղեկություններով եւ ներկայացրել են մեկ այլ դեպք, երբ ԱՄՆ-ից  Թուրքիա է եկել ՆԱՍԱ-ի մի աշխատակից եւ խնդրել հանդիպել Թուրքիայի Սաքարիա քաղաքում ապրող մի վարպետի հետ։

Հաղորդման մեջ նշվել է, թե  ՆԱՍԱ-ի աշխատակիցն ասել է, թե ԱՄՆ-ը երկնքում շատ արբանյակներ ունի, որոնք երբեմն փչանում են եւ ինքը պետք է այդ թուրք վարպետից հարցնի, թե արդյոք կարո՞ղ են ջիներին օգտագործել արբանյակների վերանորոգման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ