News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորեայի հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը ժամանել է Սեուլ, որտեղ մասնակցելու է ատոմային անվտանգության գագաթաժողովին:

Այն տեւելու է երկու օր` մարտի 26-27-ին: Գագաթաժողովի ժամկետը համընկնում է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի տարեդարձի հետ, որ տեխնոգեն աղետի էր հանգեցրել Ֆուկուսիմայի ատոմակայանում:

Գագաթաժողովին մասնակցում են 53 երկրների եւ չորս միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հանդիպման առաջին օրվա ծրագրով նախատեսված է աշխատանքային ճաշ պատվիրակությունների ղեկավարների համար, հաջորդ օրը կկայանան երկու աշխատանքային նիստեր եւ աշխատանքային նախաճաշ` նվիրվշ ազգային միջոցներին եւ ֆիզիկական ատոմային անվտանգության ամրապնդման ոորտում միջազգային համագործակցությանը:  Քննարկումները կայանալու են փակ ռեժիմով:

Գագաթաժողովի մասնակիցները կոմյունիկե են ընդունելու:

Գագաթաժողովի ավարտից հետո` մարտի 27-29-ին Սերժ Սարգսյանը կայցելի Սինգապուր, որտեղ կհանդիպի նախագահի, վարչապետի եւ գործարար շրջանակների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ