News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գործատուները սկսել են նոր պահանջներ ներկայացնել իրենց աշխատակիցներին` ստիպելով նրանց ասել սոցիալական ցանցերում իրենց պրոֆիլների գաղտանաբառերը:

Այսպես, նյույորքցի տնտեսագետ Դասթին Բասսեթը պատմել է, որ հարցազրույցի ժամանակ կադրերի բաժնի աշխատակիցը բացել է նրա էջը Facebook-ում եւ պահանջել մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը, սակայն Բասսեթը հրաժարվել է:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նման պրակտիկան օգտագործում են հիմնականում պետական ծառայությունները, որոնք կապված են անվտանգության եւ իրավակարգի հետ: Մասնավորապես նման պահանջներ են ներկայացվում 911-ի դիսպետչերներին: Նաեւ դեպք է եղել, երբ բանտերից մեկում աշխատանքի ընդունելիս ստուգել են աշխատողի պրոֆիլը, որ պարզեն` արդյոք կապեր չունի՞ քրեական աշխարհի հետ:

Facebook ընկերության իրավաբանները նամակ են տարածել, որում սպառնացել են գործատուներին դատի տալ` անձնական տվյալներ պահանջելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ