News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի բենզալցակայաններում թանկացել է բենզինը: Այդ են ցույց տալիս NEWS.am-ի դիտարկումները: Ռեգուլյար տեսակի բենզինի լիտրը 470-ից դարձել է 490 դրամ, պրեմիումինը` 490-ից 510 դրամ: Դիզվառելիքի լիտրն արժե 460 դրամ` 440-ի համեմատ: Այսպիսով` բոլոր տեսակի բենզինների գները բարձրացել են 20-ական դրամով:

Ակնհայտորեն բենզինի թանկացումը հետեւանք է Պարսից ծոցում լարվածության աճի, ուստի չի բացառվում, որ բենզինը կթանկանա նաեւ առաջիկայում; Բենզինի թանկացում այս շաբաթների ընթացքում տեղի է ունենում եւ ԱՄՆ-ում, եւ Եվրամիությունում, եւ սեւծովյան ավազանի երկրներում (Ուկրաինայում, Ռուսաստանում, Բուլղարիայում եւ այլն):

Բենզինի ամենաբարձր գինը գրանցվել է Փարիզում` 2 եվրո 1 լիտրի համար: Փորձագետները գտնում են, որ ներկայում բենզինի գները Եվրոպայում հասել են իրենց պատմական առավելագույն մակարդակին:

Նշենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրամիության կողմից իրանական նավթի նկատմամբ էմբարգոն : Սա այն դեպքում, որ Իրանը համարվում է Հունաստանին, Իտալիային եւ Իսպանիային նավթի հիմնական մատակարարը: Սակայն մինչ այդ Իրանն արդեն իսկ դադարեցրել է նավթի առաքումները ԵՄ: Իրավիճակը չի փրկում այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան կտրուկ ավելացրել է նավթի արդյունահանումը` հասցնելով վերջին 30 տարում առավելագույն մակարդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ