News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, այսօր` մարտի 26-ին, իր աշխատասենյակում մահացած են գտել համալսարանի էլեկտրիկ Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:  Նա նաեւ տեղեկացրեց, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ դատաբժիշկը: Նրանց եզրակացություններից հետո միայն պարզ կդառնա տեղի ունեցածը հանկարծամահություն է, թե` ոչ:

Ոստանիկ Մարուխյանը նշեց նաեւ, որ Ռազմիկ Պետրոսյանն իրենց երկար տարիների շատ լավ աշխատակիցն էր: Նրա խոսքով, մահացած էլեկտրիկի որդուն արդեն հրավիրել են համալսարան եւ զրուցել նրա հետ:

Ռազմիկ Պետրոսյանին մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ