News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում, մարտի 31-ից ապրիլի 1-ը, տեղի կունենա «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012» 11-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի ընթացքում նորովի կներկայացվի գործարար կնոջ կերպարը, հնարավորություն կընձեռնվի հաստատել նոր գործնական կապեր, էլ ավելի զարգացնելով իրենց գործը, ցույց տալ ձեռք բերված հաջողությունները եւ իրենց գործունեության մասին տեղեկացնել հասարակության ավելի լայն շրջանակներին:

Ցուցահանդեսի նպատակն է խրախուսել կին ձեռներեցներին, նպաստել կնոջ` Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ էլ ավելի մեծ կարեւորությանը, ստեղծել հաջողակ կին ձեռներեցների կերպար:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ:

Թեմատիկ բաժիններն են`

- Պարֆյումերիա, կոսմետիկա եւ բուժիչ միջոցներ

- Հրուշակեղեն

- Հագուստ

- Կաշվե իրեր եւ աքսեսուարներ

- Ինտերյեր, դիզայն, ծաղիկներ

- Բիժուտերիա, զարդեր, նորաձեւ աքսեսուարներ

- Առողջություն եւ ֆիթնես

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են`

ՀՀԿ Կանանց խորհուրդը եւ «Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ