News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում, մարտի 26-ից ապրիլի 2-ը, Գորիսում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ավանդական միջոցառումը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս է մեկնել Հայաստանի գրողների պատվիրակությունը /Սուրեն Մուրադյան, Երվանդ Պետրոսյան, Լիպարիտ Սարգսյան, Անուշ Վարդանյան, Լյուդվիգ Կարապետյան, Սաթենիկ Ղազարյան/` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Նախատեսված են գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ եւ այլն:

Միջոցառման շրջանակներում Գորիսի դպրոցներին եւ գրադարաններին կնվիրվեն պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակված մանկական եւ գեղարվեստական գրականություն:

 

Տպել
Ամենաշատ