News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հնարավոր հրաժարականի հարցը պետք է լուծեն իրենք` սիրիացիները, կարծում է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրաիյի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում, մարտի 26-ին կայացած ասուլիսում:

Նա նկատել է, թե այսօր կարեւոր է բոլոր սիրիացիներին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելը:

Քոֆի Անանը կոչ է արել սիրիական ճգնաժամի կարգավորման արհեստական ժամկետներ չսահմանել, քանի որ ժամկետ դնելը, երբ ոչինչ պարզ չէ, սխալ է: Հատուկ բանագնացը նկատել է, որ խաղաղության հասնելու աշխատանքը պետք է տարվի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ: Նա Մոսկվայում կայացած բանակցությունները արդյունավետ է որակել:

Անանը նշել է նաեւ, որ մարտի 26-ի երեկոյան մեկնում է Չինաստան` բնակցություններ վարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ