News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2014 թ. հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն ունի որոշ ռիսկեր; Այդ մասին Երեւանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը: Մասնավորապես` ֆինանսական չարաշահումների ռիսկեր կան, մարդկանց երբեմն վանում է համակարգի բարդութունը, նաեւ հասարակության վստահության խնդիր կա: Սակայն Ա. Չիլինգարյանը վստահեցրեց, որ կենսաթոշակային ֆոնդերի ու նրանց կառավարիչների նկատմամբ իրականացվելու է պատշաճ ու խիստ վերահսկողություն:

Ի դեպ` Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետ Դերեկ Քոլհարդը նշեց, որ իր երկրում պարտադիր կուտակային համակարգի կիրառումը մի շարք խնդիրներ հարուցեց: Մասնավորապես` մարդիկ հրաժարվեցին  արդյունավետ կենսաթոշակային սխեմաներից, վստահեցին մասնավոր կառավարիչներին, սակայն միշտ չէ, որ հույսերն արդարացան: Անգամ վերահսկողության առկայության պարագայում կենսաթոշակային ֆոնդերից մեկում վատնումի կասկած առաջացավ: Այս ամենն, ըստ բրիտանացի փորձագետի, չնպաստեցին հասարակության շրջանում պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Ի պատասխան` ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետ, կենսաթոշակային բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Թամազյանը նշեց, որ կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանում ներառելու է ընդհուպ միջոցների ծախսման ուղղությունները:  Բացի այդ` սահմանափակում է գործելու ֆոնդերի կառավարիչների նկատմամբ` նրանց հասանելիք վճարումները չեն կարող գերազանցել ակտիվների 1.5 %-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ