News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ն խզել է իր հարաբերությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հետ: Այս մասին հաղորդում է Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Իգալ Փալմորը:

Խորհրդի հանձնաժողովին թույլ չի տրվի մուտք գործել Իսրայելի եւ Պաղեստինի տարածքներ: ՄԱԿ-ի առաքելությանը Հորդանան գետի արեւմտյան ափ այցելելու մերժման մասին փաստաթղթերը ստորագրել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաղորդում է RBK-ն:

Միաժամանակ, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ այլ երկրներ եւս խզեն իրենց հարաբերությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հետ:

2012-ի փետրվարին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ է ընդունել` Պաղեստինի տարածքներ հատուկ հանձնաժողով ուղարկելու մասին, որը կհետաքննի Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի կառուցման ազդեցությունը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության վրա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի խորհուրդը ժամանակից շուտ դատապարտել էր այդ շինարարությունը, խոստովանելով, որ այն խանգարում է մերձավորարեւելյան հակամարտության լուծմանը` «երկու ժողովուրդ, երկու պետություն» ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ