News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ափսոսում է, որ իրեն չեն բավարարել բռնապետական հակումները, որպեսզի իր քաղաքական հակառակորդների հաշիվները մաքրի: Այս մասին Մուբարաքը խոստովանել է իր հուշերում, որը նա գրում է, գտնվելով բանտում: Այդ հուշերից որոշ հատվածներ այսօր` մարտի 26-ին, հրապարակել է եգիպտական «Ռոզ ալ-Յուսեֆ» թերթը:

Մուբարաքը թվարկել է, թե ում կվերացներ ժամանակին, եթե բռնապետ լիներ: Ցուցակում առաջինը Եգիպտոսի ԱԳ նախկին նախարար եւ Արաբական երկրների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան է, ով հիմա առաջադրվում է երկրի նախագահի պաշտոնի համար: Ցուցակում է նաեւ պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Խալիմա Աբու Գազալը եւ հետախուզության ղեկավար ու երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:

Մուբարաքի խոսքով, ազգային անվտանգությունից ինքը բազմիցս զեկույցներ է ստացել, որտեղ առաջարկվում է ազատվել այդ մարդկանցից: «30 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա ձայնը չի բարձրացրել իմ պալատում, բացի Ամր Մուսայից եւ հենց դա է ստիպել Սյուզան Մուբարաքին համոզել ինձ ազատվել նրանից»,-գրում է Մուբարաքը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս շաբաթ Ամր Մուսան դարձել է երկրի նախագահի 4-րդ պաշտոնապես գրանցված թեկնածուն: Ավելի քան 100 հազար ստորագրություն հավաքել են Օմար Սուլեյմանի կողմնակիցները:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով, երկիրը ղեկավարող Բարձրագույն զինվորական խորհուրդը փորձում է անել ամեն բան, որպեսզի ընտրություններում հաղթի հենց Սուլեյմանը, խիստ զինվորական եւ քաղաքական գործիչ, ով ունի իսլամիստների հետ հարաբերությունների հարուստ փորձ եւ կկարողանա խոչընդոտել իշխանական կառույցներում նրանց առաջխաղացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ