News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի գյուղերից մեկում առանց աչքերի հորթ է ծնվել: Անոմալ կենդանին լույս աշխարհ է եկել Զեստաֆոնի շրջանի Շրոշաուլեվի գյուղում:

Գյուղում նշում են, որ նման անոմալ դեպք իրենց գյուղում գրանցվել է նաեւ մի քանի տարի առաջ, երբ նորածին հորթի չորրորդ վերջույթը գտնվում էր վզի վրա:

Տեղի բնակչությունը դա կապում է գյուղով անցնող բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի առկայության հետ, հաղորդում է «Գռուզիա օնլայն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ