News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գլենդելի հայկական Սբ. Մարիամ եկեղեցու տասնյակ հավատացյալներ հավաքվել են` բողոք հայտնելով, որ հոգեւորականներից մեկն ստիպված է լքել  երկիրը` մուտքի արտոնագարի ժամկետի ավարտի  պատճառով:

Ինչպես պնդում են բողոքողները, եկեղեցին ոչ մի ջանք չի գործադրել Պարթեւ Գուլումյանի մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման առնչությամբ:

Գուլումյանը Գլենդելում աշխատել է վերջին վեց տարվա ընթացքում, որից հետո  նրան ուղարկել են Վենեսուելա:  Բողոքի մասնակիցները պնդում են, որ եկեղեցու ներկայացուցիչները չէին ցանկանում այդ պաշտոնում տեսնել Գուլումյանին:

Իր հերթին Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմը հայտարարություն է հրապարակել,  որում ասվում է, որ նրանք ստիպված են ենթարկվել ԱՄՆ օրենսդրությանը, ըստ որի հայր Պարթեւը պետք է առնվազն  որոշ ժամանակով լքի ԱՄՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ