News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայում բացահայտված կավատների խոշոր ցանցն իր մարմնավաճառներին նշել է շտրիխ-կոդով: Դաջվածքը վկայում է այն մասին, որ այդ կինը ավազակախմբի սեփականությունն է: Շտիխ-կոդի կողքին նրանք նշել են նաեւ գինը, որի դիմաց առաջարկում են իրենց «ապրանքը»:

Ոստիկանական գործողության ժամանակ, իրավապահներն ազատ են արձակել 19-ամյա մի սեքս-ստրուկի, որի դաստակին եղել է նման դաջվածք:

Երիտասարդ իսպանուհուն դաժանաբար ծեծել են, սափրել մազերը եւ ունքերը: Ավազակները նրան պահել են մադրիդյան բնակարաններից մեկում` ջեռուցման մարտկոցին կապած:

Այս գործի հետաքննության ընթացքում կալանավորվել է 22 մարդ, ովքեր Ռումինիայից ներգաղթյալներ են, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Daily Mail-ը:

Ոստիկանության բացահայտած  ցանցը բաղկացած է երկու առանձին կլաններից: Նրանք, ոստիկանությունում պատմել են, որ իրար հետ մարմնավաճառների մասին խոսելիս, նրանց անվանել են «փաթեթ», «ճամպրուկ» կամ «հեծանիվ»: Կավատները մշտապես իրենց զոհերին պահել են հսկողության ներքո, որպեսզի հաճախորդից ստացած փողն անմիջապես խլեն նրանցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ